Օգտագործման պայմաններ
Պայմաններ
emall.am կայքից/հավելվածից օգտվելու վերաբերյալ
1. Ընդհանուր Պայմաններ
1.1. Սույն պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) հանդիսանում է հրապարակային օֆերտա և հաստատված է «Ե ԹԵՔ» ՓԲԸ-ի կողմից, որը հանդիսանում է կայքի/հավելվածի նկատմամբ միակ և լիակատար իրավատերը։
1.2. Պայմանների շրջանակներում առաջադրվող հրապարակային օֆերտան ենթակա է կնքման օֆերտան իրականացնող «Ե ԹԵՔ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) և ցանկացած 16 տարին լրացած ֆիզիկական անձի (այսուհետ՝ Օգտվող) միջև։
1.3. Հաստատելով Պայմանները՝ Օգտվողն ընդունում է դրանում առաջադրված հրապարակյին օֆերտան և դրանից բխող բոլոր իրավական կարգավորումները, ինչպես նաև պարտավոր է ենթարկվել «Ե ԹԵՔ» ՓԲԸ-ի կողմից հաստատված կանոնակարգերին, կարգերին ու ընթացակարգերին։
1.4. Պայմանների նկատմամբ գործում է ՀՀ օրենսդրությունը։
1.5. Պայմաններում առաջադրված հրապարակային օֆերտայի շրջանակներում ընկերությունն առաջարկում է բոլոր Օգտվողներին ծառայություններ (այսուհետ՝ Կայքից/հավելվածից օգտվելու ծառայություններ) օգտվել emall.am կայքից/հավելվածից, որը հանդիսանում է օնլայն հարթակ ապրանքների և ծառայությունների (այսուհետ՝ Օգտվողների ապրանքներ/ծառայություններ) վաճառքի համար։
1.6. Ընկերությունը չի հանդիսանում Օգտվողների ապրանքների/ծառայությունների սեփականատեր և չի իրականացնում դրանց առուվաճառք, այլ բացառապես մատուցում է Օգտվողների ապրանքներ/ծառայությունները կայքում/հավելվածում տեղադրելու ծառայություններ, ինչպես նաև օգնում է ստանալ օնլայն վճարումներ, կատարել վաճառքներ և այլն։
2. Օգտվողների գրանցումը
2.1. Օֆերտայում սահմանված ծառայություններից օգտվելու նպատակով ցանկացած օգտվող պարտավոր է հաստատել Պայմանները, գրանցվել կայքում/հավելվածում՝ տրամադրելով անհրաժեշտ տվյալները։
2.2. Կայքում/հավելվածում գրանցվելու համար Օգտվողը տրամադրում է ստորև ներկայացված տեղեկատվությունը՝
- Անուն, ազգանուն,
- Էլեկտրոնային փոստ,
- Հեռախոսահամար,
- Օգտահաշվի գաղտնաբառ։
2.3. Օգտվողների ապրանքների/ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են անկանխիկ կամ Վաճառողի ցանկությամբ կանխիկ տարբերակով։ Կայքում/հավելվածում վճարումներ իրականացնելու նպատակով Օգտվողները կարող են կայքին/հավելվածին կցել բանկային քարտ, որի վերաբեյալ Օգտվողը տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը՝
- Քարտապանի անուն, ազգանուն,
- Քարտի համար,
- Քարտի վավերականության վերջնաժամկետ,
- CVV կոդ։
2.4. Պայմանների 2-րդ գլխում նշված տեղեկությունները տրամադրելուց հետո Ընկերության ավտոմատ համակարգը Օգտվողի էլեկտրոնային փոստին ուղարկում է նույնականացնող/վերիֆիկացնող նամակ, որի միջոցով, Օգտվողը հաստատում է իր էլ․փոստը։
2.5. Օգտվողի կողմից էլ․փոստը հաստատելուց հետո ակտիվանում է Օգտահաշվի անվանումը և Օգտահաշվի գաղտնաբառը, որի միջոցով Օգտվողը կարող է մտնել Օգտահաշիվ և դրա անձնական գրասենյակ։
2.6. Անձնական գրասենյակի միջոցով Օգտվողը կարող է գնել այլ Օգտվողների կողմից առաջարկվող ապրանքները/ծառայությունները, մինչդեռ վաճառքներ իրականացնելու համար Օգտվողը պարտավոր է իր անձնական գրասենյակի միջոցով լրացուցիչ գրանցվել որպես վաճառող։
2.7. Օգտվողի կողմից տրամադրված տեղեկատվությունը հանդիսանում է անձնական տեղեկատվություն, որը պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Օգտվողի կողմից կատարված գործարքների պատմությունը հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն, որը պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Սույն կետում նշված իրավահարաբերությունների մանրամասն կարգավորումը սահմանված է Պայմանների անբաժանելի մասը կազմող Հավելված 1-ում, որտեղ սահմանված է ընկերության գաղտնիության քաղաքականությունը։
3. Հատուկ պայմաններ
3.1. Ընկերությունը ձեռնարկում է իրենից կախված լավագույն ջանքերը, որպեսզի առուվաճառքի գործընթացի կազմակերպման կայքում/հավելվածում ապահովի օգտվողների անվտանգ գտնվելու համար օրենքով սահմանված պահանջները, բայց և այնպես Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հարթակից օգտվելու ժամանակ Օգտվողի կրած կամ Օգտվողի կողմից այլ անձանց պատճառած վնասների համար։
3.2. Ընկերությունն իրավասու է հետևել Օգտվողի կողմից Պայմանների, Կանոնակարգերի և Ծրագրի ռեսուրսներից օգտվելու պահանջների պահպանմանը։
3.3. Օգտվողի կողմից Ընկերությանը դիտավորությամբ կամ անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքում այն փոխհատուցելու համար Ընկերության գրավոր պահանջը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում Օգտվողը պարտավոր է հատուցել պատճառված վնասն ամբողջությամբ։
3.4. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում վաճառք իրականացնող Օգտվողների կողմից պատշաճ որակի և քանակի ապրանք մատակարարելու համար։ Նման պատասխանատվությունը կրում է յուրաքանչյուր վաճառք իրականացնող Օգտվողն անձամբ։
3.5. Ընկերությունը կարող է տրամադրել Կայքի/Հավելվածի հետ կապված լրացուցիչ ծառայություններ, օրինակ Կայքի/Հավելվածի էջը որպես պատրաստի կայք/հավելված Օգտվողի դոմեյնի/ենթադոմեյնի վրա տեղադրելու հնարավորություն և այլն։ Նմանատիպ լրացուցիչ ծառայությունները հանդիսանում են վճարովի ծառայություններ, որի սակագները սահմանում է Ընկերությունը միակողմանիորեն։ Լրացուցիչ ծառայություննրից օգտվելու դեպքում Օգտվողը համաձայնություն է տրամադրում սակագների մասով։
3.6. Լրացուցիչ ծառայություններից բացի Ընկերությունը կարող է իրականացնել Օգտվողի համար անհատական վճարովի պատվերներ, որոնք կարող են լրացուցիչ ֆունկցիաներ ապահովել Օգտվողի համար։ Նմանատիպ անհատական պատվերների արժեքը որոշում է կողմերի համաձայնությամբ։
3.7. Պայմաններով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանները կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմաններով սահմանված պարտավորությունների կատարումը։
4. Սույն պայմանների ընդունմամբ տրվող հայտարարությունները համաձայնեցումները և հավաստիացումները
4.1. Օգտվողը հավաստում է, որ ինքը չունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտել կայքին/հավելվածին մասնակցությանը։ Նման խնդիրների պատճառով կայքից/հավելվածից օգտվելու ժամանակահատվածում Օգտվողին պատճառված վնասի համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
4.2. Օգտվողը հավաստում է, որ ծանոթացել է Կանոնակարգին, Պայմաններին և համաձայն է դրանցում ամրագրված դրույթներին։
4.3. Ընդունելով սույն հրապարակային օֆերտան Օգտվողներն ընդունում են Ընկերության Գաղտնիության քաղաքականությունը և համաձայնություն են տալիս նշվածի շրջանակներում իրենց մասին անձնական տվյալներ հավաքագրել, մշակել և օգտագործել։
5․ Պայմանների, կանոնակարգի և այլ փաստաթղթերի վերանայումը և գործողությունը
5․1․ Սույն պայմանների, Կանոնակարգի և Օգտվողի հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերի փոփոխությունները և լրացումները կատարվում են Ընկերության կողմից միակողմանիորեն։
5․2․ Օգտվողի համար սույն պայմանների, Կանոնակարգի, Օգտվողի, հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերի փոփոխությունները և լրացումները պարտադիր են դառնում նրանց կողմից դրանց մեկ օրինակը ստանալու կամ Ընկերության emall.am կայքում/հավելվածում հրապարակվելու հաջորդ օրվանից։
5․3․ Ընկերության և կայքի/հավելվածի վերաբերյալ տեղեկություններին Օգտվողը իրազեկվում է Ընկերությանը պատկանող emall.am կայքի/հավելվածի միջոցով: Անկախ նրանից՝ օգտվողները փաստացի ծանոթացել են կայքում/հավելվածում հրապարակված տեղեկությանը, թե ոչ, կայքում հրապարակվելու հաջորդ օրվանից նրանք համարվելու են իրազեկված։
5․4․ Ընկերությունը իրավասու է միակողմանիորեն դադարեցնել Օգտվողի մասնակցությունը Կայքին/հավելվածին՝ Պայմաններում նշված ծանուցման կարգով այդ մասին իրազեկելով Օգտվողին:
5.5. Օրենքով կամ պայմաններով իրենց վերապահված իրավունքների ու պարտականությունների իրացման մասին Ծանուցումները Կողմերը միմյանց կարող են ներկայացնել նաև սույն պայմաններում նշված էլ․ փոստի հասցեներին նամակներ կամ փաստաթղթերի էլեկրոնային կամ սկանավորված տարբերակները ուղարկելու միջոցով։
Հաստատված է
emall.am կայքի/հավելվածի իրավատեր
«Ե ԹԵՔ» ՓԲԸ-ի կողմից 27/07/2023 թ-ին