
Առաքում
eMall-ի հաճախորդների գոհունակությունը և աշխատանքի որակը բարձրացնելու նպատակով առաքման մասին ամբողջական տեղեկությունը հասանելի կլինի գնումներ կատարելիս առաքման էջում։
Վաճառողը պարտավոր է՝
- Փաթեթավորել գնումները վաճառողի կողմից նախապես ներկայացված ժամկետներում և ապահովել գնորդի կողմից ընտրված առաքող մարմնի անխափան աշխատանքը։
- Կատարել առաքումը բացառապես գնորդի կողմից ընտրված առաքման եղանակով
- Հնարավորինս ճշգրիտ ներկայացնել առաքման պատրաստ լինելու ժամանակը, հաշվի առնելով պահեստավորման, փաթեթավորման, հաշվապահական և այլն գործառույթները
- Փաթեթը տրամադրել գնորդի կողմից ընտրված առաքող մարմնին նախապես սահմանված ժամկետներում
- Փաթեթավորել առաքանին հնարավորինս ապահով եղանակով, հաշվի առնելով առաքման ընթացքում հնարավոր անվտանգության ռիսկերը
- Փաթեթի վրա փակցնել առաքման հերթական համարը, ստորագրել համապատասխան վայրում, լուսանկարահանել փաթեթը ամբողջությամբ և տեղադրել eMall հարթակում
- eMall հարթակում առաքման կարգավիճակը նշել «առաքվում է»
Վաճառողին արգելվում է՝
- Օգտվել բացառապես գնորդի կողմից ընտրված առաքման եղանակից։ Անհնարինության դեպքում տեղեկացնել eMall անհատական գործակալին
- Առաքման գումարից բացի գանձել գումարներ այլ նպատակներով (օր․ փաթեթավորում)։ Բացառությամբ նախապես eMall գործակալի հետ երկուստեկ համաձայնեցված դեպքերից։
- Առաքող մարմնին հանձնել ոչ պատշաճ փաթեթավորում ստացած առաքմանիներ, խոչընդոտել և խանգարել առաքող մարմնի լիակատար և արագ աշխատանքը
Հավելյալ տեղեկություն
Բոլոր գործողությունները, որոնք կհանդիսանան eMall ՓԲ ընկերության կողմից ներկայացված քաղաքականության պայմաններից դուրս, կհամարվեն ոչ օրինկան։
Վաճառողը խախտելով ընկերության կողմից ներկայացված քաղաքականության պայմանները, կարող է՝
- Սահմանափակվել eMall հարթակում ամբողջության և/կամ մասնակիորեն վաճառք իրականացնելու հնարավորությունից
- Զրկվել գովազդներ ներկայացնելու հնարավորությունից
- Զրկվել ներքին և/կամ արտաքին որոնողական համակարգերի հասանելիությունից
- Նվազդեցվնել գնահատականը
- Արգելափակվել մուտքը դեպի eMall հարթակ
Առաքման քաղաքականության խախտման և վաճառողի արգելափակման արդյունքում, մինչ այդ ունեցած և կատարված ֆինանսական գործարքները ենթակա չեն վերադարձման։