Որոնում Զամբյուղ Հավանածներ 0 Իմ էջը

Գաղտնիության Քաղաքականություն

Հավելված 1

emall.am կայքից/հավելվածից օգտվելու վերաբերյալ Պայմանների

 

Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է.

1. Ընդհանուր տեղեկություններ

2. Կոնտակտային տվյալներ

3. Ձեռքբերվող տեղեկատվությունը

4. Տվյալների մշակման իրավական հիմքը

5. Անձնական տվյալների գաղտնիությունը

6. Տվյալների օգտագործումը

7. Տվյալների փոխանցումը երրորդ անձանց

8. Տվյալների հրապարակումը

9. Տվյալների պահպանումը

10. Տվյալների պաշտպանությունը

11. Ձեր իրավունքները

12. Cookie քաղաքականություն։

 

1. Ընդհանուր տեղեկություններ

1.1. «Ե ԹԵՔ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) օգտագործում է emall.am կայքը և կայքում օգտվողների (Օգտվողների) գրանցման, ինչպես նաև ապրանքների/ծառայությունների օնլայն առուվաճառք կազմակերպելու նպատակով: Ընկերությունը պարտավորվում է պաշտպանել և հարգել Օգտվողների, (այսուհետ նաև՝ Ձեր) անձնական տվյալների գաղտնիությունը և Ընկերության ծառայություններից օգտվելիս ապահովել դրանց անվտանգությունը: Սույն քաղաքականության նպատակն է տեղեկատվություն տրամադրել Ձեզ այն մասին, թե Ընկերության ծառայություններից օգտվելու արդյունքում անձնական տվյալների ձեռբերման օգտագործման, մշակման և հրապարակման, ինչպես նաև այդ տվյալների առնչությամբ Ձեր ունեցած իրավունքների վերաբերյալ Ընկերությունն ինչպիսի քաղաքականություն է վարում: 

1.2. Ընկերությունն օգտագործում է Ձեր անձնական տվյալները պայմանագրային հարաբերությունների սուբյեկտների անհատականացման, ծառայությունները պատշաճ մատուցելու, դրանք կատարելագործելու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ նպատակով: Օգտվելով անդամակցությունից՝ Դուք համաձայնում եք սույն քաղաքականությանը համապատասխան Ձեր տվյալների ձեռքբերմանը, մշակմանը և օգտագործմանը: Ձեր անձնական տվյալները երկրորդային նպատակներով օգտագործելու դեպքում համաձայնություն ստանալու համար Ընկերությունն անմիջականորեն կդիմենք Ձեզ՝ ապահովելով հրաժարվելու հնարավորությունը:

1.3. Սույն քաղաքականությունում օգտագործված հասկացություններն ունեն Ընկերության Պայմաններում անդամակցության հրապարակային օֆերտաում դրանց տրված բովանդակությունը, եթե սույն փաստաթղթով այլ բան նախատեսված չէ:

2. Կոնտակտային տվյալներ

2.1. Ընկերությունը հանդես է գալիս որպես անձնական տվյալներ հավաքագրող, մշակող և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Մեր գրանցման հասցեն է՝ ՀՀ, ք․ Երևան, Ավան, Սայաթ-Նովա 1/5շ․ բն․ 33։

2.2. Ձեր անձնական տվյալների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք դիմել մեր Անձնական տվյալների պաշտպանության աշխատակցին [email protected] էլ. Փոստով: Այլ հարցերի կապակցությամբ կարող եք դիմել մեր տեխնիկական թիմին [email protected] էլ. փոստով: Եթե գտնվում եք ԵՄ տարածքում, Ձեր հարցերը և դիմումները կարող եք ուղղել Ընկերության ներկայացուցչին [email protected] էլ. փոստով:

3. Ձեռքբերվող տեղեկատվությունը

3.1. Ընկերությունը ձեռք է բերում տարատեսակ տեղեկատվություն սույն քաղաքականության 1․2․ կետում նշված նպատակների իրականացման համար: Անդամագրվելիս և Ընկերության ծառայություններից օգտվելիս մենք կարող ենք պահանջել անձը նույնականացնող որոշակի տվյալներ, որոնք կարող են օգտագործվել Ձեզ հետ կապ հաստատելու, Ձեզ նույնականացնելու, հաշվետվություններ, տեղեկանքներ տրամադրելու, ինչպես նաև մատուցվող ծառայությունների բովանդակությունից բխող այլ խնդիրների լուծման համար: Անձնական տվյալները կարող են ներառել. 

• Ձեր անունը և ազգանունը, լուսանկարը, 

• ծննդյան ամսաթիվը,

• հասցեն, փոստային ինդեքսը,

• էլ. փոստի հասցեն, 

• հեռախոսի համարը,

• անձնագրի/ID քարտի լուսապատճենը/սկանը,

• քաղաքացիությունը,

• Ձեր հաշվի՝ օգտագործողի անունը և գաղտնաբառը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ անձնական տվյալների հիշյալ թվարկումը սպառիչ չէ և անհրաժեշտության դեպքում կարող է ընդգրկել նաև այլ տվյալներ:

3.2. Լրացուցիչ տեղեկությունները մշակվում են ընթացիկ հիմունքներով: Ընկերությունը կարող է նաև ձեռք բերել.

• կայքերի/հավելվածների այցելությունների մանրամասների և համացանցային հաղորդակցությունների վերաբերյալ տվյալներ,

• տեխնիկական տեղեկություններ այն մասին, թե ինչպես եք օգտվում մեր ծառայություններից, մասնավորպես, ինչ սարքով և բրաուզերով եք մուտք գործում մեր կայքեր/հավելվածներ, ինչպիսի վարքագիծ եք դրսևորում մեր ծրագրերից օգտվելիս,

• Ընկերության կամ Ընկերության աշխատակցի հետ հաղորդակցությունը, օրինակ՝ զանգերը, նամակները,

• Ձեր տեղակայման, այդ թվում IP հասցեի, ինչպես նաև շարժի վերաբերյալ տեղեկատվություն,

• ցանկացած լրացուցիչ տեղեկություն, որը կտրամադրեք Ընկերությանը մեր կայքերի/հավելվածների միջոցով,

• Cookie տվյալներ, մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք ծանոթանալ մեր Cookie քաղաքականությանը ստորև,

• կարող ենք նաև պահանջել անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, սկանները, Ձեր լուսանկարը, որում պետք է երևա Ձեր դեմքը և անձնագրի (կամ նույնականացման քարտի)՝ լուսանկարը պարունակող էջը, որոշ դեպքերում՝ հասցեի վերաբերյալ ապացույց,

• երբեմն՝ Ձեր վերաբերյալ հանրային գրառումները (օրինակ՝ լրատվամիջոցներում, սոցիալական կայքերում, ֆորումներում, պաշտոնական գրանցամատյաններում, ինչպիսին է օրինակ՝ ընտրողների ցուցակը):

3.3. Ընկերության և նրա Օգտվողների պաշտպանության նպատակով օգտագործում ենք երրորդ անձանց կողմից տրամադրվող ծրագրեր, ծառայություններ։

4. Տվյալների մշակման իրավական հիմքը

4.1. Անձնական տվյալների մշակումն օրինական է, եթե.

• տվյալները մշակվել են օրենքի պահանջներին համապատասխան և առկա է անձի համաձայնությունը, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ

• մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից:

5. Անձնական տվյալների գաղտնիությունը

5.1. Մեզ հայտնի դարձած անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և պաշտպանված է օրենքով:

5.2. Մեր աշխատակիցները և մշակվող անձնական տվյալների հետ առնչվելու իրավունք ստացած այլ անձինք ստորագրել են գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին պարտավորություն, ինչպես նաև զգուշացվել են անձնական տվյալների մշակման ոլորտում գործող օրենսդրության նորմերի և պահանջների խախտման դեպքում հնարավոր կարգապահական, վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մասին:

6. Տվյալների օգտագործումը

6.1. Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով.

• մեր ծառայությունները մատուցելու և պահպանելու,

• ծառայությունների փոփոխությունների մասին տեղեկացնելու,

• առուվաճառքի գործընթացն ապահովելու,

• իրավական պարտավորությունների կատարումն ապահովելու,

• մեր ծառայությունների ինտերակտիվ գործառույթներին մասնակցելու հնարավորություն ընձեռելու,

• Օգտվողներին աջակցություն տրամադրելու,

• մեր ծառայությունները բարելավելու համար վերլուծություն կամ արժեքավոր տեղեկություններ հավաքագրելու,

• մեր ծառայության օգտագործումը վերահսկելու,

• տեխնիկական հարցերի հայտնաբերման, կանխարգելման և լուծման,

• Ձեզ նորություններ, հատուկ առաջարկներ և այլ ապրանքների, ծառայությունների և իրադարձությունների մասին ընդհանուր տեղեկատվություն տրամադրելու, քանի դեռ չեք հրաժարվել հիշյալ տեղեկությունները ստանալուց։

7. Տվյալների փոխանցումը երրորդ անձանց

7.1. Մեր ծառայությունները մատուցելու կապակցությամբ մենք օգտվում ենք երրորդ անձանց, այլ կազմակերպությունների, այդ թվում միջազգային կառույցների ծառայություններից։ Դրանք մասնավորապես ապահովում են մեր կայքերի/հավելվածների աշխատանքը, բանկային և վճարային ծառայությունների տրամադրումը, ինքնության ստուգումը, խարդախությունների կանխումը և ռիսկերի կառավարումը: Վերջիններիս կապակցությամբ մեզանից կարող է պահանջվել այդ կազմակերպություններին փոխանցել Ձեր վերաբերյալ որոշ տվյալներ։ Ընդ որում դրանք կարող են գործունեություն ծավալել մեր տեղակայման երկրի սահմաններից դուրս: Այս դեպքերում մենք երաշխավորում ենք, որ երրորդ կազմակերպությունների հետ ունենք համապատասխան անվտանգության և գաղտնիության պայմանավորվածություններ՝ Ձեր տվյալների պաշտպանվածությունն ապահովելու համար։

7.2. Մեր իրավական պարտականություններից ելնելով մեզանից կարող է պահանջվել Ձեր տվյալները տրամադրել պետական մարմիններին։ Անձնական տվյալները կարող են նաև տրամադրվել կարգավորողներին, կազմակերպություններին։

7.3. Մեր վերակազմակերպման կամ այլ իրադարձության դեպքում, որը կհանգեցնի Ձեր տվյալների փոխանցմանը երրորդ անձի, այդ մասին Ձեզ կտեղեկացնենք էլ. Փոստի կամ մեր կայքերում/հավելվածներում համապատասխան ծանուցում հրապարակելու միջոցով՝ պարզաբանելով տվյալների նոր մշակողի ինքնությունը և անձնական տվյալների կապակցությամբ Ձեր ընտրության հնարավորությունները։

7.4. Մեր կայքերը/հավելվածները կարող են պարունակել հղումներ երրորդ կազմակերպությունների կայքերին կամ կայքերից: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ կայքերը/հավելվածները կարող են ունենալ իրենց գաղտնիության քաղաքականությունը, և մենք որևէ պատասխանատվություն չենք կրում դրանց համար: Նախքան որևէ անձնական տվյալ փոխանցելը խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել տվյալ քաղաքականությունները։

8. Տվյալների հրապարակումը

8.1. Ձեր անձնական տվյալները կարող են հրապարակվել այն դեպքում, երբ դա ողջամտորեն անհրաժեշտ է.

• իրավական պարտավորությունների կատարման համար,

• Ընկերության իրավունքները և սեփականությունը պաշտպանելու համար,

• Ծառայությունների հետ կապված հնարավոր խախտումները կանխելու կամ քննելու համար,

• Ծառայությունների օգտատերերի կամ հասարակության անվտանգության ապահովման համար,

• իրավական պատասխանատվությունից պաշտպանվելու համար,

• Ձեր համաձայնության առկայության դեպքում նաև այլ նպատակներով։

9. Տվյալների պահպանումը

9.1. Ընկերությունը տեղակայված է Հայաստանի Հանրապետությունում, և Ձեր անձնական տվյալները պահպանվում են մեր սերվերներում։ Սույնով Դուք համաձայնում եք, որ անհրաժեշտության դեպքում Ընկերությունը կարող է անձնական տվյալները փոխանցել իր գործընկերներին, ում սերվերները տեղակայված են նշված ցուցակում չներառված երկրներում, սակայն ապահովում են անձնական տվյալների մշակման բարձր և սույն քաղաքականությամբ նախատեսված պաշտպանությունից ոչ նվազ մակարդակ: Բոլոր դեպքերում նման փոխանցումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ:

9.2. Երրորդ անձանց հետ աշխատելու հանգամանքով պայմանավորված Ձեր տվյալները կարող են փոխանցվել և պահվել ՀՀ տարածքից դուրս գտնվող վայրերում: Դրանք կարող են նաև մշակվել ՀՀ-ից դուրս գործող աշխատակիցների կողմից, ովքեր աշխատում են մեզ կամ մեզ հետ համագործակցող կազմակերպության համար: Նման անձնակազմը կարող է ներգրավվել, ի թիվս այլնի, հաճախորդների սպասարկման, վճարման մանրամասների մշակման և ռիսկերի կառավարման համար։

9.3. Ընկերությունն երաշխավորում է, որ առկա է համապատասխան պայմանագրային վերահսկողություն ցանկացած երրորդ անձի նկատմամբ, որ աջակցում է մեզ անձնական տվյալների մշակման հարցում։ Այսպիսով՝ Ձեր իրավունքները և անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված են։

9.4. Ձեր տվյալները կպահվեն այնքան ժամանակ, քանի դեռ Դուք մեր անդամն եք: Երբ դադարեք լինել մեր անդամը, Ձեր անձնական տվյալները կպահպանվեն մեր համակարգերում և կօգտագործվեն այնքան ժամանակ և այն ծավալով, որն անհրաժեշտ է մեր իրավական պարտավորությունները (ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ հարկային, առևտրային նպատակներով պարտադրված) կատարելու, վեճերը լուծելու և մեր իրավական պայմանագրերը և քաղաքականությունը կիրառելու համար։ Ձեր անձնական տվյալների պահպանման ժամկետը բոլոր դեպքերում չի կարող պակաս լինել 10 տարուց, եթե այլ ժամկետ նախատեսված չէ գործող օրենսդրությամբ:

10. Տվյալների պաշտպանությունը

Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար մենք ձեռնարկում ենք ողջամիտ քայլեր և հետևում ոլորտի լավագույն փորձին` դրանց անտեղի կորուստը, չարաշահումը, հասանելիությունը, հրապարակումը, փոփոխումը կամ ոչնչացումը կանխելու համար։ Անմիջականորեն Ձեզանից ստացված բոլոր անձնական տվյալները (անձնագրային տվյալները գաղտնագրվում են, իսկանուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսի համարը և էլ փոստը հրապարակվում է կայքում) մենք պահեստավորում ենք տվյալների բազայում կոդավորված և գաղտնաբառով պահպանված վիճակում։

11. Ձեր իրավունքները

11.1. Ձեր հիմնական իրավունքներն են.

• նախկինում տրված համաձայնությունը հետ վերցնելը, սակայն դա չի կարող հանգեցնել նախկինում համաձայնեցված վերամշակման անվավերությանը,

• բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության համապատասխան մարմիններ,

• մուտք գործել Ձեր անձնական տվյալներ, որոնք մենք մշակում ենք,

• պահանջել ուղղել Ձեր անձնական տվյալները, որոնք սխալ են կամ ժամկետանց,

• պահանջել ոչնչացնել ցանկացած անձնական տվյալ, որը մենք մշակել ենք, եթե այդ անձնական տվյալն ամբողջական կամ ճշգրիտ չէ կամ հնացած է, և եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ և սույն քաղաքականությամբ,

• դիմել Ձեր անձնական տվյալների որոշակի մասը Ձեզ կամ Ձեր կողմից ընտրված ընկերությանը տրամադրելու համար,

• առարկել տվյալների մշակման դեմ, երբ մեր կողմից այդ մշակումը չի կատարվում մեր իրավաչափ շահերից ելնելով։

11.2. Ընդգծենք, որ հիշյալ իրավունքները բացարձակ չեն և պահանջների նկատմամբ կիրառելի են համապատասխան իրավական կարգավորումները և այլ իրավական և էթիկական կանոնները կամ փաստաթղթերի պահպանման պարտավորությունները։ Ձեր իրավունքների մասին որևէ մտահոգություն ունենալու դեպքում իրավունք ունեք բողոք ներկայացնել լիազոր մարմնին՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը:  

12. Cookie քաղաքականություն

12.1. Cookie-ները տեքստային ֆայլեր են, որոնք պարունակում են փոքր քանակությամբ տեղեկություններ, որոնք ներբեռնվում են Ձեր սարքում, երբ այցելում եք կայք/հավելված: Դրանք հիմնականում օգտագործվում են մեծաթիվ կայքերի/հավելվածների կողմից՝ Ձեր առցանց փորձառնությունը բարելավելու և հավաստիանալու, որ կայքի/հավելվածների բովանդակությունն ու գործառույթները մատուցվում և օգտագործվում են արդյունավետորեն։

12.2. Cookie-ները իրականացնում են տարբեր գործառույթներ։ Օրինակ, որոշները պահպանվում են Ձեր համակարգչում միայն մեր կայքեր/հավելվածներ այցելելու ժամանակահատվածում: Այցելության վրա հիմնված cookie-ները թույլ են տալիս տեղաշարժվել մեր կայքում/հավելվածներում ավելի արագ կամ հնարավորություն են տալիս կայքին/հավելվածին հիշել Ձեր նախընտրությունները։ Մշտական cookie-ները օգտագործվում են նրա համար, որ կայքերը/հավելվածները հիշեն Ձեզ որպես վերադարձող այցելու կամ ապահովեն Ձեր կոնկրետ կարիքներին և շահերին համապատասխանող առցանց գովազդների տրամադրումը:

12.3. Մեր կայքերում/հավելվածներում մեր կամ մեր գործընկերների կողմից cookie-ների օգտագործման հիմնական նպատակներն են հնարավորություն ընձեռել Ձեզ խնայել ժամանակ և հեշտացնել հետագա մուտքը կայք/հավելված, բացահայտել, թե ինչպես են անձինք տեղաշարժվում մեր կայքում/հավելվածում, մեր ծառայությունը, կայքի/հավելվածի բովանդակությունը և մեր հաղորդակցության արդյունավետությունը բարելավելու համար, ինչպես նաև կանխելու մեր ծառայությունների չարաշահումը:

12.4. Մեր Ծառայություններից օգտվելով՝ համաձայնում եք, որ Ընկերությունը ժամանակ առ ժամանակ կարող է Ձեր սարքում cookie-ներ տեղադրել տեղեկություններ (օրինակ՝ օգտագործողի անունը, անձնական այլ մանրամասները, էլ. փոստի հասցեն, տեխնիկական սարքի տվյալները, մասնավորապես մոդելը և դրա IP հասցեն) պահպանելու, մեր կայքերի/հավելվածների ֆունկցիոնալությունը և ծառայություններն ամբողջական շահագործելու և Ձեր բրաուզերին Ձեզ՝ որպես օգտագործող, ճանաչելու հնարավորություն ապահովելու համար: Դա հնարավորություն կտա յուրաքանչյուր անգամ Ընկերության կայքեր/հավելվածներ մուտք գործելիս կրկին չլրացնել նույն տեղեկությունները։ Այս cookie-ները չեն կարող օգտագործվել Ձեր համակարգչում ծրագրեր վարելու կամ վիրուսներ փոխանցելու համար: Cookie-ները կարող են ընթերցվել միայն այն վեբ- սերվերի կողմից, որն այն տեղադրել է Ձեր սարքում:

12.5. Դուք ցանկացած ժամանակ հնարավորություն ունեք փոխել Ձեր բրաուզերի կարգավորումները՝ մեր կողմից օգտագործվող cookie-ները կամ դրանց մի մասն արգելափակելով։ Վերջին դեպքում կայքերի գործառույթները կամ դրանց մի մասը կարող են չգործել այնպես, ինչպես ծրագրված են եղել։

12.6. Cookie-ների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք գտնել www.allaboutcookies.org կայքում։

13. Փոփոխությունների կատարումը սույն քաղաքականությունում

13.1. Ընկերությունն իրավասու է փոփոխություններ կատարել Գաղտնիության քաղաքականության մեջ։ Քաղաքականության փոփոխված բովանդակությանը կարող եք ծանոթանալ մեր կայքերում/հավելվածներում, որոնք մշտապես թարմացվում են։

13.2. Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները ուժի մեջ են մտնում նշված՝ «Թարմացված է» ամսաթվի դրությամբ, և փոփոխման ամսաթվից հետո Ձեր կողմից Ծառայությունների շարունակաբար օգտագործումը կդիտարկվի որպես համաձայնություն և դրա պայմանների ընդունում։

Թարմացված է՝ 27.07.2023

Գաղտնիության քաղաքականության հայերեն լեզվով և այլ լեզուներով թարգմանված տարբերակների միջև անհամապատասխանությունների դեպքում գերակայում է հայերեն լեզվով տարբերակը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տրամադրված էլեկտրոնային տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով`

  • Հաճախորդի հետ կապ հաստատելու համար
  • Սպասարկում իրականացնելու համար
  • Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու համար
  • Առաջարկների և բողոքերների մասին տեղեկատվություն փոխանցելու համար
  • Սպասարկման որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև Կայքի բարելավման համար

emall.am-ն ապահովում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ կողմին:

Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկատվություն

emall.am կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին: Օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք, ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը (UCOM, Vivacell…), IP հասցեն և այլ նմանատիպ տեղեկություններ:

Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել emall.am կայքի աշխատանքը, առաջացած բարդություններն ու խոչընդոտները։

Տեղեկանիշների (cookies) ֆայլերի օգտագործում

emall.am կայքը օգտագործում է ձեր բրաուզերի emall.am-ին հատկացված ժամանակավոր հիշողությունը (cookies): Cookie-ները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն պարունակում։

Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց

Ընկերությունը հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում, չի փոխանցում այլ անձանց։ Հաճախորդի անձնական որոշակի տեղեկատվություն փոխանցվում է միայն գործընկերներին, օրենքով սահմանված կարգով և նախապես կնքված պայմանագրի և պարտավորությունների հիման վրա։